Jump to content

Սերգեյ Կիսլյակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սերգեյ Կիսլյակ
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Սերգեյ Վիկտորովիչ Կիսլյակ
Քաղաքացիությունը Բելառուս Բելառուս
Մականուն Թթու
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 6, 1987 (37 տարեկան)
Ծննդավայր Կամենեց, Բրեստի մարզ, Բելառուս
Հասակ 185 սմ
Քաշ 73 կգ
Դիրք հենակետային կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Թուրքիա Գազիանտեպսպոր
Պատանեկան կարիերա
2002—2003 Բելառուսի դրոշ (1995-2012) ՌԳՈՒՈՐ Դինամո 17 (2)
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2004—2010 Բելառուսի դրոշ (1995-2012) Դինամո (Մինսկ) 135 (36)
2011—2016 Ռուսաստան Ռուբին 67 (4)
2012  Ռուսաստան Կրասնոդար 11 (0)
2016—ներկա Թուրքիա Գազիանտեպսպոր 0 (0)
Ազգային հավաքական
2003—2004 Բելառուսի դրոշ (1995-2012) Բելառուս (Մ-17) 6 (2)
2005—2006 Բելառուսի դրոշ (1995-2012) Բելառուս (Մ-19) 5 (0)
2005—2009 Բելառուսի դրոշ (1995-2012) Բելառուս (Մ-21) 31 (5)
2009—ներկա Բելառուս Բելառուս 58 (9)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հունիսի 8, 2016:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ մարտի 29, 2016

Սերգեյ Վիկտորովիչ Կիսլյակ (բելառուս․՝ Сяргей Віктаравіч Кісляк, օգոստոսի 6, 1987(1987-08-06)[1][2][3], Կամենեց (Բրեստի մարզ), Բրեստի մարզ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ), բելառուսցի ֆուտբոլիստ, թուրքական «Գազիանտեպսպոր» և Բելառուսի հավաքականի թուրքական կիսապաշտպան։

Կիսլյակը որպես Մինսկի «Դինամոյի» ավագ

Կամենեցի ՄՊՍԴ սան։ Առաջին մարզիչը՝ Վ. Ն. Կիսլյակ։

Մասնագիտական կարիերան սկսել է Մինսկի «Դինամոյի» կազմում, 2004 թվականին. խաղացել է փոխարինոցղ կազմում և նորամուտը նշել Բելառուսի Պրեմիեր Լիգայում։ 2006 թվականին տեղ է գտել հիմնական կազմում։ ԲՖՖ-ի կողմից ընդգրկվել է 2006 թվականի Բելառուսի առաջնության լավագույն 22 ֆուտբոլիստների ցուցակում։

2010 թվականի դեկտեմբերին ռուսական «Ռուբինի» և խաղացողի միջև կնքվեց պայմանագիր։ Եվրոգավաթներում Կիսլյակը «Ռուբինի» կազմում նորամուտը նշեց 2012 թվականի փետրվարի 23-ին, Եվրոպայի Լիգայի 2011-2012 մրցաշրջանի պիրեյան «Օլիմպիակոս ՖԱ»-ի դեմ խաղում[4]։ 2012 թվականի հուլիսի 8-ին մինչև տարվա ավարտ վարձակալության հանձնվեց «Կրասնոդարում»[5]։ 2013 թվականին վերադարձավ Կազան, 1/16 եզրափակչից սկսելով մասնակցել Եվրոպայի Լիգա 2012-2013-ին[6], հետո 2013-2014-ին[7]։

2016 թվականի հունիսի 8-ին երկամյա պայմանագիր կնքեց թուրքական «Գազիանտեպսպոր» ակումբի հետ[8]։

2009 թվականի Շվեդիայի Եվրոպայի երիտասարդական առաջնության մասնակից։ Մրցաշարում խփել է 2 գոլ (շվեդների և իտալացիների դարպասներին).

Բելառուսի ազգային հավաքականում դեբյուտել է 2009 թվականի նոյեմբերի 14-ին Դամմամում կայացած Սաուդյան Արաբիայի հավաքականի դեմ ընկերական խաղում (1-1)[9]։ Հավաքականում իր առաջին գոլը խփել է 2010 թվականի մայիսի 30-ին ավստրիական Կուֆշտայնում կայացած Հարավային Կորեայի դեմ ընկերական խաղում (1-0)[10]։ 2010 թվականի սեպտեմբերի 3-ին Եվրո 2012-ի որակավորման փուլի առաջին խաղում, Սեն Դենիում խփել է Ֆրանսիայի հավաքականի դեմ խաղի միակ և հաղթական գոլը (0-1)[11]։ Աչքի է ընկել նաև ընկերական խաղերում. 2011 թվականի օգոստոսի 11-ին Մինսկում՝ Բուլղարիայի դեմ խաղում (1-0), 2012 թվականի նոյեմբերի 14-ին Երուսաղեմում՝ Իսրայելի դեմ խաղում (2-1)։

Ձեռքբերումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Բելառուսի դրոշ (1995-2012) «Դինամո» (Մինսկ)
  • Բելառուսի փոխչեմպիոն (4)՝ 2005, 2006, 2008, 2009
Ռուսաստան «Ռուբին»
  • Ռուսաստանի գավաթի հաղթող՝ 2012

Վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթ[12] Եվրոգավաթներ[13] Այլ[14] Ընդհանուր
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Ռուբին 2011-2012 19 2 2 0 1 0 0 0 22 2
2012-2013 2 0 0 0 0 0 0 0 2 0
2013-2014 13 1 1 0 0 0 0 0 14 1
2014-2015 15 0 3 0 0 0 0 0 18 0
2015-2016 16 1 0 0 0 0 0 0 16 1

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. FBref.com(բազմ․)
  3. As (իսպ.)Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
  4. «Профиль на сайте Чемпионат.com». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 31-ին.
  5. «Сергей Кисляк перешел в «Краснодар» на правах аренды». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 31-ին.
  6. «Профиль на сайте Чемпионат.com». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 31-ին.
  7. Профиль на сайте Чемпионат.com(չաշխատող հղում)
  8. Сергей Кисляк перешел в клуб турецкой футбольной суперлиги "Газиантепспор"
  9. «Football.By: Национальная сборная Белоруссии — Товарищеские матчи: Белорусский и мировой футбол». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 31-ին.
  10. www.footbel.net
  11. UEFA.com: Сладкая минута Кисляка
  12. Ռուսաստանի գավաթ
  13. ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա
  14. Ռուսաստանի սուպերգավաթ

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]